Բավ է պառակտվել
12-09-2016 07:55

5 հեղափոխական նախագծեր, որոնք ընդունակ են փրկելու աշխարհը

Singularity (Global Solutions Program) համալսարանի գլոբալ խնդիրների լուծման տասշաբաթյա ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց հեղափոխական նախագծերը, որոնք ընդունակ են բարելավել մեկ միլիարդ մարդու կյանքը:

1. Վիտամիններ յուրաքանչյուր ընտանիքում

Երեք միլիարդ մարդ ողջ աշխարհում տառապում է սակավակերությունից: Հասարակածին մոտ ապրող մեկ միլիարդ մարդ տառապում է B վիտամինի պակասից, ինչը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների: Nutrigene նախագիծն առաջարկում է լուծել այդ խնդիրը կենսառեակտորի ստեղծման միջոցով, որը թույլ կտա անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր գեներացնել տնային պայմաններում: Կենսառեակտորում կօգտագործվեն 3D-տպագրության տեխնոլոգիաներ և մանրէաբանական սինթեզ: Nutrigene-ի թիմը կարծում է, որ իրենց պրոդուկտն ավելի արդյունավետ և հասանելի կլինի, քան գոյություն ունեցող տարբերակները:

2. Պատվաստանյութերի սառեցման մատչելի տեխնոլոգիաներ

Ավելի քան մեկ միլիարդ մարդ չի կարող իրեն սառեցման տեխնոլոգիաներ թույլ տալ: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում ամկետանց պատվաստանյութերի պատճառով: Afriji-ն մշակում է սառեցման ոչ շատ թանկ տեխնոլոգիա: Թիմը ծրագրում է ստեղծել սառեցման ջերմաէլեկտրական մոդուլ: Նախագծի մասնակիցների կարծիքով, այդպիսի սառնարանները երկարաժամկետ կլինեն, հասանելի և էներգիայի մի շարք ոչ ցանցային աղբյուրների հետ համատեղելի:

3. Ընտանի կենդանիների գեները կարող են բուժել նրանց տերերին

Բժշկության առաջընթացն արագացնելու համար անհրաժեշտ է բավարարել գենետիկ բաց տվյալների կարիքը: Մարդու գենոմն իր ընտանի կենդանու գենոմներից տարբերվում է ընդամենը 10%-ով: Մարդու և կենդանիների գենետիկայի միջև այդ կապը կարելի է օգտագործել բժշկական մշակումների համար: Basepaws-ն աշխատում է մարդու օրգանիզմի անհրաժեշտ բջիջներին դեղերը լավագույնս հասցնելու ուղղությամբ: Նրանք ծրագրում են վերլուծել կենդանիների գեների համապատասխան մոդուլները: Դրա համար նրանք ԴՆԹ-ի նմուշ են վերցնում կենդանիների մազաֆոլիկուլներից: Իր առաջին պրոդուկտի համար Basepaws-ը ցանկանում է ընտանի կատոների գենետիկ թեստավորման կոմպլեկտ ստեղծել: Այն կաշխատի բջջային հեռախոսների և վզկալների հետ, որոնք անասնաբույժներին առողջական խնդիրների մասին ազդակներ կուղարկեն:

4. Արեգակնային էներգիա ամենուր, ամեն ժամանակ

Մեր մոլորակն ամեն օր արեգակնային էներգիայի բավարար քանակ է ստանում: Բայց արևային էներգիայի կիրառմամբ էկոլոգիապոս մաքուր քաղաքակրթությունն ուտոպիա է թվում, գոնե այն պատճառով, որ արևային էներգետիկան կախված է եղանակից և օրվա ժամից:

Այդ խնդիրն առաջարկում են լուծել արևային էներգիայի հուսալի պահոցների և դրա տեղափոխման վերգետնյա ենթակառուցվածքի ստեղծման միջոցով:

Սակայն ReBeam-ն առաջարկում է տիեզերական ծավալների լուծում՝ ուղեծրում տեղադրել միկրոալիքային արտացոլիչներ, որոնք ցերեկը կհավաքեին արևային էներգիան և կուղարկեին այն Երկիր գիշերը:

5. Արհեստական ինտելեկտը կարող է լուծել տեխնոլոգիական գործազրկության խնդիրը

udexter թիմը ներկայացրել է տեխնոկրատ ապագա, որտեղ մարդկանց աշխատատեղերը ռոբոտներ կզբաղեցնեն: Թիմը տեխնոլոգիական գործազրկության խնդիրը լուծելու համար մշակում է AI—Dexter նախագիծ՝ հիմնված արհեստական ինտելեկտի վրա: Այն կօգնի տարբեր մասնագիտությունների մարդկանց աշխատանք գտնել և մնալ աշխատաշուկայում: AI—Dexter ծրագրային ապահովումն ամենավաղ փուլում է առայժմ: Ծրագիրը տվյալներ է հավաքում օգտատիրոջ մասին և նրան հարմար թափուր տեղեր է փնտրում:
Երկարաժամկետ հեռանկարում AI—Dexter-ը կհարմարվի աշխատաշուկայի փոփոխություններին, ինչպես նաև կուրվագծի կարիերայի զարգացման առավել արդյունավետ ուղիները: