Բավ է պառակտվել
08-04-2015 11:20

Պուտինը մասնակցել է իր կայքի դիզայնի թարմացմանը

Ռուսատանի նախագահի kremlin.ru կայքը չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին, վեց տարվա ընթացքում առաջին անգամ թարմացվել է: Հեցինակները ազատվել են կողքի շարասյունից, որում նախկինում գտնվում էր որոնման բաժինը, հրապարակվում էին պետության առաջնորդի հայտարարությունները և նոր փաստաթղթերի հղումները: Այժմ որոնման հատվածները և կոչերը հայտնվել են են կայքի վերին հատվածում, իսկ ծանուցումները կրճատվել են: Կայքի վերին հատվածում որոշ բաժիններ միավորվել են, վերացվել կամ անվանափոխվել: «Պետություն» բաժինը, որը պստմում է նախագահի լիազորությունների և կարգավիճակի մասին, այժմ կոչվում է «Կառուցվածք»: «Բլոգ»-ը և «Անձնական կայքը» տեղափոխվել են «նկուղ»: «Տեսանյութ»-ը և «Լուսանկար»-ը դարձել են մեկ բաժին: Հիմնական տեղեկատվական մասից հեռացվել են կողքի հատվածը և վերնագրերի շրիֆտները: Այստեղ հրապարակումները տարանջատված են չորս հատվածի, որոնք պատմում են ՌԴ նախագահի գործունեության, պետության ղեկավարի վարչակազմի, հանձնաժողովների և նախագահին կից խորհուրդների մասին: Իրավական և տեխնիկական տեղեկությունները, հատուկ նախագծերի հղումները, սոցցանցերում հղումները, մամուլի համար տեղեկությունները ասանելի են «նկուղ»-ում: Թարմացվել է նաև կայքի շարժական տարբերակը. Վերին հատվածը թաքնվել է, հրապարակումները երևում են մեկ սյունակում, իսկ «նկուղ»-ում բացակայում է լիարժեք տարբերակում հասանելի հղումների մեծ մասը: Կայքում փոփոխություններ են կատարվել նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար:. Նրանք կարողց են ընրել կայքի ֆոնը, գույնը, անջատել պատկերները, մեծացնել կամ փոքրացնել շրիֆտը: Խոսելով կայքի թարմացման մասին՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը անձամբ է մասնակցել կայքի դիզայնի վերափոխման աշխատանքներին: