Բավ է պառակտվել
22-08-2016 14:08

Mercedes-Maybach 6. բարձր թռիչքի թռչունը (լուսանկարներ, տեսանյութ)

Կոնցեպտուալ 6-մետրանոց կուպեն, կարծես, դուրս է եկել սուպերգաղտնի գործակալների մասին ֆիլմից: Mercedes-Maybach 6 մոդելի պրեմիերան տեղի կունենա Փեբլ-Բիչում կայանալիք էլեգանտության շաբաթվա մրցույթին, սակայն թիզերն արդեն բավական է, որպեսզի հասկանալ, որ ավտոմեքենան հիացմունք կառաջացնի:

Կուպեն «ծովաորորի թևեր» անվանումն է ստացել, սահուն թափք, լուսադիոդ օպտիկա և ֆութուրիստական սալոն է ձեռք բերել: Ղեկավարման սովորական կոճակների փոխարեն, մեքենայի ներսում սենսորային վահանակ է տեղադրված, իսկ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունն արտացոլվում է դիմային ապակու վրա:

Ըստ տեղեկությունների, մեքենայի հիմքում դրվել է Mercedes-Benz S-Class Coupe մոդելը: