Բավ է պառակտվել
18-03-2014 00:44

Մալդիվյան կղզիներում լողացող հյուրանոցի նախագիծը

Իտալացի դիզայներ Միշել Պուցցոլանտեն, ով անհանգստացած է գլոբալ տաքացման և կուրորտային կղզիների պահպանման խնդիրներով, առաջարկել է ապագայի ապահով հյուրանոցի իր տարբերակը: Նախագծի անվանումն է Solar Floating Island (անգլ. «արևոտ, լողացող կղզի»), այն առաջարկում է իտալական MPD Designs ընկերությունը որպես եղանակային և դրա հետ սերտ կապեր ունեցող զբոսաշրջիկների խնդիրների լուծում: Ապագայի Մալդիվյան հանգստյան գոտին իրենից լողացող, միացյալ կղզիներ է ներկայացնում, որոնք կծառայեն որպես ընդհանուր հանգստյան գոտի:


Ըստ Պուցցոլանտեի գաղափարի, Solar Floating Island հանգստավայրում կկառուվցեն նաև խորհրդակցության սրահներ, ռեստորաններ, բարեր, սպա կենտրոններ, բուտիկներ, աշխատակազմի համար սենյակներ, նավակայան և բազում լյուքս համարներ:

Առանձին վիլլաները կունենան իրենց լողափները զարմանալի ստորջրյա ապակեպատ խցիկներով, որոնք թույլ կտան հյուրանոցի բնակիչներին հետևել ծավային կյանքին:Իտալացի դիզայների ողջ նախագծի արժեքը կազմում է 145 միլիոն դոլլար: