Բավ է պառակտվել
18-11-2013 02:42

Մեկնարկել է Sony PlayStation 4–ի վաճառքը

Ճապոնական Sony ընկերությունը սկսում է PlayStation 4–ի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում, հավելվածի գինը 399 դոլար է, հայտնում է ARKA-ն հղում անելով Digit.ru–ին։ Sony Computer Entertainment Inc. ստորաբաժանումը 15 խաղ է ծանուցել, որոնք հասանելի կլինեն Blu-ray սկավառակների վրա PS 4–ի վաճառքների սկզբից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31–ը։ Դրանց թվում այնպիսի խաղային հիթեր են, ինչպիսին են Call of Duty: Ghosts, Battlefield 4–ը, Need for Speed: Rivals–ը, Assassins Creed: Black Flag–ը։ Նշվում է, որ դեռ մշակման մեջ են 180 անուն խաղեր PlayStation 4–ի համար: Վաճառքների սկիզբը Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում և Լատինական Ամերիկայում ակնկալվում է նոյեմբերի 29–ին` 399 եվրոյով, 349 ֆունտով կամ 18 հազար ռուբլով։