Բավ է պառակտվել
09-04-2015 10:43

Յուրաքանչյուր ուսումնական տարի 1-ին դասարանի աշակերտներին անվճար կտրամադրվի պլանշետներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագիրը: «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրել պլանշետներ՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով: Նախապատվությունը տրվում է հայկական արտադրության «Արմթաբ» պլանշետ: Ինչպես նիտում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ծրագիրն իրականացվելու է փուլային սկզբունքով: 1-ին փուլը ծրագրի փորձնական իրականացումն է մեկ մարզում, ընդգրկելու է 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը: Այս ժամանակահատվածը ընդգրկում է 4 ուսումնական տարի՝ հնարավորություն ընձեռելով ծրագրում ընդգրկել տարրական դպրոցի բոլոր՝ 1-ից 4-րդ, դասարանները և ցուցաբերել ամբողջական մոտեցում տարրական դպրոցին, 2-րդ փուլում՝ նախատեսված է ծրագրի աստիճանական ընդլայնում և 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի 1-ից 2 նոր մարզերի ներառում: 3-րդ փուլով արդեն 2025 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքը նույնպես կներառվի ծրագրում: Ծրագրի նպատակն է` հանրակրթության կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով: Ծրագրի փորձնական փուլի իրականացման համար ընտրվել է ՀՀ Վայոց Ձորի մարզը, որտեղ իրականացվելու է ենթակառուցվածքների և կրթական-տեղեկատվական միջավայրի վերլուծություն և խնդիրների բացահայտում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ծրագիրը պետք է թափանցիկ լինի: