Բավ է պառակտվել
05-05-2014 21:12

ՌԴ նախագահը հայտնի բլոգերների համար նոր կանոններ է սահմանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն հայտնի բլոգերները պարտավոր են կատարել մամուլին վերաբերվող բոլոր պահանջները: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Այն մշակվել է բոլոր խորհրդարանական ուժերի պատգամավորների կողմից և ներառված է այսպես կոչված հակաահաբեկչական փաթեթի մեջ, որը ներդրվել է անցյալ տարվա ավարտին Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունների "հետքերով":

Բլոգերների նոր պարտականությունները
Բլոգերները պարտավոր են տեղադրել իրենց անուն, ազգանունը և էլեկտրոնային հասցեն: Բլոգերի ինքնությունը չպարզելու դեպքում Ռոսկոմվերահսկումը հոսթինգի պրովայդերին պահանջված տվյալները հայտնելու պահանջ կուղարկի: Այդ նամակին հարկավոր է պատասխանել երեք օրվա ընթացքում այն ստանալուց հետո: Տեղեկություններ հայտնելուց հրաժարվելը տուգանքի պատճառ կդառնա. անձանց համար 10 հազարից 30 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 50 հազարից 300 հազար ռուբլի:
Այդ օրենքի կրկնակի խախտումը գրեթե կկրկնապատկի նաև տուգանքը: Բլոգերներին արգելված է օգտագործել կայքը "քրեական հանցագործություններ կատարելու, պետական կամ այլ հատուկ գաղտնիք իրենից ներկայացնող տեղեկություններ տարածելու, ահաբեկչական գործողությունների կոչեր պարունակող տեղեկություններ և հայհոյանքներ պարունակող նյութեր տարածելու համար":
Հայտնի բլոգերներին նաև կպարտավորեցնեն "ստուել տեղեկությունների իսկությունը վերջիններս տեղադրելուց առաջ և անհապաղ հեռացնել այն իրականությանը չհամապատասխանելու դեպքում, թույլ չտալ քաղաքացիների անձնական կյանքի մասին հրապարակումներ տարածել, հետևել օրենսգրքով սահմանված արգելքները: Օրինակ՝ չզբաղվել ագիտացիայով ընտրությունների նախօրեին:
Միևնույն ժամանակ բլոգերը "իրավունք ունի ազատ փնտրել, ստանալ, փոխանցել և տարածել տեղեկություններ, սեփական անունը և կեղծանունը նշելով՝ արտահայտել սեփական կարծիքը և գնահատականը, վճարովի գովազդներ տեղադրել՝ հետևելով "Գովազդի մասին" օրենքին: Բացի այդ նշված է, որ "համատարած տեղեկությունները տարածելու չարաշահման համար նախատեսված է քրեական, վարչական կամ այլ պատասխանատվություն ըստ ՌԴ օրենսգրքի":
Բացի այդ, այս օրենքը պարտավորեցնում է սոցցանցերը, ֆորումները և փնտրելու համակարգերը կեստարվա ընթացքում պահպանել օգտատերերի կողմից թողած տեղեկությունները: