Բավ է պառակտվել
17-06-2016 10:38

Վարչապետ. Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան աճում է 20-22 տոկոսով

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան աճում է մոտ 20-22 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Երևանում տեղեկատվական տեխնոլոգիաների DigiTec Business ֆորումի բացման ժամանակ:

«Տեխնոլոգիական ձեռնարկությունները բարձր ավելացված արժեք են ստեղծում եւ Հայաստանը մրցունակ դարձնում: Հայաստանի կառավարությունը մասնավոր սեկտորի հետ միասին մի շարք նախաձեռնություններ է անցկացնում՝ ուղղված արտաքին ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ 2014 թվականին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը և հարակից օրինագծերի փաթեթը, որով զգալի հարկային արտոնություններ են տրվում IT ընկերություններին:

Օրենքն ուժի մեջ է մտել 2015-ից և այդ ժամանակահատվածում ի հայտ են եկել 111 սթարթափեր, որոնցից 98-ը ազատվել են հարկերից: Նրանք միասին ստեղծել են 470 աշխատատեղ:

Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում IT ընկերությունները աութսորսինգից անցում են կատարում ինքնուրույն ծրագրերի մշակմանը: