Բավ է պառակտվել
11-02-2016 09:09

Հրապարակվել է Մարսում երբեմնի գոյություն ունեցած լճի լուսանկարը

ԱՄՆ Թուսոն քաղաքի Մոլորակաբանության ինստիտուտը հրապարակել է Մարսի այն հատվածի լուսանկարը, որտեղ ավելի քան 3 մլրդ տարի առաջ կարող էր բնակեցված լիճ գտնվել:  Հետազոտության հեղինակ Ալեքսիս Ռոդրիգեսի խոսքով` լիճը գտնվել է Մրասի խոշորագույն Գիշերվա լաբիրինթոսում:

Լիճը սնուցվել է ենթամակերեսային աղբյուրներից, իսկ ջերմաստիճանային պայմանները բարենպաստ են եղել կյանքի գոյության համար: Հնագույն լճի հավանական պայմաններն ուսումնասիրելու համար գիտնականը ամռանը մտադիր է մեկնել Տիբեթ, որտեղ ջրային մարմինների պայմանները, ըստ գիտնականի, նման են մարսիականին: