Բավ է պառակտվել
04-10-2016 09:44

Facebook-ի օգտատերերը կկարողանան առևտրով զբաղվել

 Facebook սոցիալական ցանցը գործարկում է Marketplace առևտրային հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան առուվաճառք իրականացնել։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։ «Վերջին շրջանում ավելի շատ մարդիկ են Facebook-ն օգտագործում ապրանքներ գնելու և վաճառելու նպատակով։ Մարդիկ սկսել են առևտուր անել խմբերում, և այդ առևտուրը բավական պահանջված է դարձել։ Նման խմբերը ամսական ավելի քան 450 մլն այցելու են ունենում», — գրված է հաղորդագրության մեջ։ Ծառայությունը ցույց է տալիս այն իրերի ցանկը, որոնք վաճառքի են հանվել օգտատիրոջը մոտ գտնվող տարածքում։ «Մարդկանց օգնելու համար մենք ներկայացնում ենք Marketplace-ը։ Սա հարմար հարթակ է ձեր բնակության վայրի մոտակայքում իրեր գնելու և վաճառելու համար։ Marketplace-ի միջոցով դուք հեշտությամբ կկարողանաք գտնել ձեզ դուր եկած ապրանքը, ինչպես նաև վաճառել այն իրը, որին դուք պատրաստ եք հրաժեշտ տալ»։ Ծառայությունն առաջիկա օրերին կգործի ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Marketplace-ից հնարավոր կլինի օգտվել սոցցանցի բջջային հավելվածի օգնությամբ։ Ընդ որում` Facebook-ն ապրանքների վճարման կամ մատակարարման հարցերով չի զբաղվի։