Բավ է պառակտվել
20-07-2017 16:38

Ամփոփվել են Ամասիայի և Ալավերդիի բնակիչների հետ իրականացված «Ինտերնետի այբբենարան» դասընթացի արդյունքները


Ավարտվել է « Ինտերնետի այբբենարան» համակարգչային առաջին դասընթացը, որն իրականացվել է Ամասիայի և Ալավերդիի միջին տարիքի և 50 տարեկանից բարձր տարիքային խմբի բնակիչների համար:
Երտասարդ կամավորները հայալեզու դասընթացներ են իրականացրել «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համակարգչային սրահներում: Դասընթացները հմատեղ ջանքերով կազմակերպել են «Ռոստելեկոմ»-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը (World Vision Armenia):
Դասընթացների նպատակը միջին և 50-ից բարձր տարիքի անձանց շրջանում համակարգչից և համացանցից օգտվելու հմտությունների զարգացումն էր:
Դասընթացների ամփոփումը նշանավորվել է հավաստագրերի հանձնման արարողությամբ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից արտահայտել է իր կարծիքը։ Մասնակիցներն ընդգծել են ստացված գիտելիքների և հմտությունների կարևորությունը: Նրանց թվում եղել են ուսուցիչներ, ինժեներներ,բուժաշխատողներ, գրադարանի աշխատակիցներ և այլ մասնագետներ, ինչն էլ վկայում է դասընթացների կարևորության և պահանջված լինելու մասին:
Հաշվի առնելով « Ինտերնետի Այբբենարան»-ի դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց բազմությունը, ապագայում նախատեսվում է կրկնել դասընթացներն՝ ինչպես Ամասիայում, այնպես էլ Ալավերդիում:
Ծրագիրը տևել է 12 դասաժամ: Մասնակիցները մասնավորապես ծանոթացել են Ինտերնետում տեքստի հետ աշխատելու նրբություններին, ինտերնետում տեղեկատվության որոնման և ցանցային անվտանգությանը: Տեղեկացել են նաև էլեկտրոնային ծառայությունների, օնլայն գնումների և օնլայն շփման մասին:
Հայաստանում ծրագիրը գործում է 2015թ. նոյեմբերից: