Բավ է պառակտվել
09-05-2016 14:02

Մոլդովայում 14-ամյա պատանին ամսական $ 4,500 եկամուտ բերող խաղ է ստեղծել

Վերջերս համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ 14-ամյա պատանին Եդինեցից (Մոլդովա), կարողացել է  համակարգչային խաղ ստեղծել, որը մշակողի և իր ընտանիքի համար մշտական եկամտի աղբյուր է դարձել: Ուշագրավն այն է, որ Նիկիտայի (հրապարակման հերոսի անունն է) ընտանիքը նրա մշտական համակարգչի առջև անցկացված ժամանակը անիմաստ է համարել: Սկզբում Նիկիտան միայն խաղում էր, բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ նա ցանկանում է ստեղծել իր սեփական խաղը: Առաջին խաղը դեռահասը փորձել է ստեղծել դեռևս 12 տարեկան հասակում: Մեկ ու կես տարի անց, նա վերջապես իրականացրել է գաղափարը  և  լիարժեք խաղ է ստեղծել: Այն կոչվում է SAMOLIOTIK, և  ստեղծելուց հետո որոշվել է այն  վճարովի դարձնել: Խաղալիքը  Steam-ում վաճառվել է 29 ռուբլի արժեքով ($ 0.99 Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ երկրների համար): Գաղափարը հաջող էր` խաղալիքը սկսել է մեկ ամսում մոտ $ 4,500 եկամուտ բերել, որը փոխանցվել է  նրա հոր հաշվեհամարի վրա: Նիկիտայի ծնողների կողմից արձագանքը սկզբում զարմանքն էր, հետո տղայի բոլոր նախաձեռնություններին աջակցելը: Հարկավոր է նշել, որ նա արդեն հրավիրվել է Game Factory-2016-ին, որը տեղի կունենա Մոլդովայում մայիսի 21-ին և 22-ին: Այնտեղ նա կպատմի իր ձեռք բերած փորձի մասին: