Բավ է պառակտվել
07-05-2016 15:32

Ինչու է Apple-ը հեռացնում ֆայլերը օգտատերերի համակարգիչներից

Apple-ի որոշ օգտատերեր բախվել են անսովոր խնդրի` իրենց համակարգիչներից կորել են MP3 և WAV ձեւաչափի երաժշտական ֆայլեր: Իրավիճակը վառ գույներով նկարագրում է տուժածներից մեկը` Ջեյմս Փինկսթոունը (James Pinkstone), որը կորցրել է 122 գիգաբայթ ծավալով իր երաժշտական հավաքածուն: iTunes-ը պարզապես սկավառակի վրայից ջնջել է ֆայլը:
Ջեյմսը դիմել է ադմինիստրացիայի օգնությանը թե` ինչու է iTunes- ը հեռացրել է իր անձնական ֆայլերն, առանց թույլտվության: Նրանք բացատրել են, որ Apple-ը է ծրագրային ապահովումը գործում է նորմալ ռեժիմով, այն հենց այդպես էլ պետք է աշխատի: Ամեն ինչ արվում է Apple Music-ին բաժանորդագրվելու ժամանակ օգտատերի հետ կնքած համաձայնության շրջանակներում: Ամեն ինչ նորմալ է անհանգստանալու կարիք չկա:
Apple Music-ին բաժանորդագրվելուց հետո iTunes-ը սկանավորում է կոշտ սկավառակը, և հայտնաբերված երաժշտական ֆայլերի (MP3, WAV) առցանց տվյալների բազայի համաձայն գրացուցակ է իրականացնում: Այնուհետև նա ամպում երաժշտական կոմպոզիցիաների ցուցակ է կազմում և սկավառակի վրայից ջնջում է ֆայլերի բնօրինակը:
Եթե Apple Music - ը գտնում է ֆայլ, որը չի կարողանում ճանաչել, ապա այն բեռնում է Apple-ի տվյալների բազա և ամեն դեպքում ջնջում է այն կոշտ սկավառակից, ապա, անհրաժեշտության դեպքում, ամպից բեռնում է օգտվողի համակարգիչ: