Բավ է պառակտվել
15-04-2015 10:52

Հռոմի պապի պլանշետը վաճառվել է 30.000 դոլարով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի iPad պլանշետն Ուրուգվայում վաճառվել է 30.500 դոլարով:
«Քաստելս» աճուրդի տունը հայտարարել է, որ նմուշը վաճառվել է հեռախոսով, իսկ գնորդը ցանկացել է գաղտնի մնալ։ 
Իր պլանշետը պոնտիֆիկոսը նվիրել էր ուրուգվայցի քահանա Գոնսալո Աեմիլիուսին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։ Պլանշետի վրա կա Հռոմի պապի ստորագրությունը։ 
Սարքավորման վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն Ուրուգվայում աղքատների դպրոցներից մեկին։