Բավ է պառակտվել
01-03-2017 14:14

Եկող տարի Լուսինը կհյուրընկալի առաջին զբոսաշրջիկներին

Ամերիկյան «SpaceX» մասնավոր տիեզերական ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մաքսը հայտարարել է երկու մարդու տիեզերք ուղարկելու իր մտադրության մասին: Այդ երկու հոգին ոչ թե տիեզերագնացներ են լինելու, այլ սովորական մարդիկ, ովքեր արդեն իսկ վճարել են սպասվող թռիչքի համար: Թե որքան են նրանք վճարել՝ հայտնի չէ, բայց մասնագետների գնահատականներով նման ճամփորդության արժեքը կազմում է մոտ 300 մլն դոլար:
Մաքսը հրաժարվել է նշել ապագա երկու տիեզերական տուրիստների անունները: Նա ընդամենը նշել է, որ այդ մարդիկ ծանոթ են միմյանց հետ, և որ նրանք «Հոլիվուդից ինչ-որ մեկը» չեն:
Արդեն այս տարի նրանք կանցնեն անհրաժեշտ բուժզննումը, ինչից հետո կսկսվի թռիչքից առաջ պարտադիր հանդիսացող երկարատև մարզումը: Տուրիստներին ոչ ոք չի ուղեկցելու, տիեզերանավը կառավարվելու է ավտոպիլոտով, իսկ նրա երկու ուղևորները հրահանգվելու են, թե ինչ է հարկավոր անել՝ անսարքությունների դեպքում:
Նրանք առանց վայրէջքի պտույտ են գործելու Լուսնի շուրջ և վերադառնալու են Երկիր: Մաքսի խոսքերով թռիչքի ընթացքում զբոսաշրջիկները կհաղթահարեն 500–650 հազար կիլոմետր տարածություն, ինչը երկու անգամ ավելի է, քան « Ապոլլոնների» թռիչքները: Բուն թռիչքը կտևի մոտ մեկ շաբաթ:
Լուսին թռչելու համար «SpaceX» –ը կօգտագործի« Dragon 2» նորացված տիեզերանավը, որն ընկերությունը զարգացնում է ՆԱՍԱ-ի փողերով, և որն էլ տիեզերագնացներին կհասցնի Միջազգային տիեզերակայան: