Բավ է պառակտվել
12-03-2015 09:02

ՌԴ-ում առաջին կին տիեզերագնացը վերադարձել է Երկիր

«Սոյուզ ՏՄԱ-14Մ» տիեզերանավը իր կազմում գտնվող երեք տիեզերագնացներով վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստաններից մեկում, հայտնել է Թռիչքների կառավարման կենտրոնի ներկայացուցիչը: Կես տարի տևողությամբ գործուղումից հետո Երկիր են վերադարձել Ռոսկոսմոսի տիեզերագնացներ Ելենա Սերովան, Ալեքսանդր Սամոկուտյաևը և NASA-ի տիեզերագնաց Բարրի Ուիլմորը, և այժմ նրանց էվակուացնում են տիեզերանավից: Տիեզերանավի կազմը ուղեծիրում կատարել է ավելի քան 50 գիտահետազոտություն: Դրանցից շատերը գիտության, բժշկության և մարդկության համար կիրառական նշանակություն ունեն: Վայրէջքի գոտում հերթապահում է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի փրկարարական ջոկատը: Տիեզերագնացների փնտրելու և էվակուացման գործողություններում մասնակցել է շուրջ 300 զինծառայող: Խմբավորման կազմում են նաև 14 Մի-8 տեսակի ուղղաթիռ, երկու Ան-26 ինքնաթիռ և վեց մասնագիտացված էվակուացիայի համար նախատեսված մեքենա: Այժմ տիեզերակայանում իրենց աշխատանքը շարունակում են Թերրի Վերթսը (NASA), Անտոն Շկապլերովը (Ռոսկոսմոս) և Սամանթա Քրիսթոֆորեթթին (ESA):