Բավ է պառակտվել
09-12-2013 13:52

Google-ը, Facebook-ը և Apple-ը կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել տվյալների հավաքագրումը

Apple-ը, Google-ը, Microsoft-ը, Yahoo-ն, Facebook-ը, Twitter-ը և AOL-ը կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել տվյալների հավաքագրումը, գրում է mir24.tv-ն հղում անելով The Financial Times-ին:

Տեխնոլոգիական ընկերությունները պահաջում են հետևել մի շարք սկզբունքներին:

«Ներքոստորագրյալ ընկերությունները հասկանում են, որ կառավարություններին անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, սակայն վստահ ենք, որ այժմյան օրենքները անհրաժեշտ է բարեփոխել»,- ասված է նամակում:

Նրանք նաև պահանջում են, որ այս հարցով դատական որոշումները հրապարակվեն: