Բավ է պառակտվել
20-03-2014 15:26

Պայքար՝ պոռնոգրաֆիկ նյութերի դեմ

 

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակել են սոցցանցերում առկա պոռնկագրական նյութերի դեմ պայքարի համակարգ: Օգտվողները Facebook-ն ակտիվորեն օգտագործում են պոռնկագրական նյութեր փոխանակելու եւ դրանց հղումները տարածելու համար:

Նշենք, որ այս խիստ թագավորությունում խստագույնս արգելված են պոռնկագրական կայքերը: Սակայն սոցցանցերի հասանելիությունն ամբողջությամբ փակել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, երկրի ՆԳՆ-ն պայքարի համակարգ է մշակել:

«Մենք դիտարկման հատուկ բաժին ենք ստեղծել, որը կոչված է հետեւել սոցցանցերում սեռական բնույթի արգելված նյութերով էջեր այցելող օգտատերերին: Մենք զանցանք կատարողներին հրապարակային պատժելու խնդիր չենք հետապնդում, ընդամենը կարգելափակենք նրանց էջերը»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ թագավորությունում համացանցից օգտվողների թիվն ամեն տարի աճում է: Երկրի բնակիչները օրական 8 ժամ են անցկացնում համացանցում, ընդ որում՝ դրանցից 3-ը՝ սմարթֆոնով: Տարածվածության եւ անօրինական քոնթենթի առումով առաջատարը Facebook-ն է, որից Սաուդյան Արաբիայի 7,8 մլն բնակիչ է օգտվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: