Բավ է պառակտվել
21-04-2014 20:38

Պավել Դուրովը այնուամենայնիվ լքել է "ВКонтакте" սոցցանցի գլխավոր տնօրենի պաշտոնը

Այսօր այդ լուրը պաշտոնապես հաստատել է սոցցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինը: Ի դեպ, ապրիլի 1-ին այդ թեմայով տեղի ունեցած խոսակցությունը նույնպես կատակ չէր: 
Ինչպես հայտնի է դարձել այսօր, Պավել Դուրովը իրոք իր հրաժարականի դիմումն է հանձնել այս տարվա մարտի 21-ին: Երբ այդ լուրը հայտնի դարձավ մամուլին, Դուրովը բարեհաջող հայտարարեց, որ այդ ամենը պարզապես ապրիլի 1-ի առթիվ արված մի կատակ էր: Այնուամենայնիվ, այդպես չէր: Փաստացի Դուրովը ընդհանրապես հետ չի վերցրել իր դիմումը, իսկ "ВКонтакте"-ի տնօրենների խորհուրդը իր դիմումից 30 օր անց բավարարել է այժմ արդեն նախկին գլխավոր տնօրենի խնդրանքը:
"Дождь" հեռուստաալիքին տրված իր հարցազրույցում "ВКонтакте"-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը նշել է, որ, հավանաբար, Դուրովին կառաջարկեն սոցցանցի գլխավոր ճարտարապետի պաշտոնը և հավելել է, որ հույսեր է փայփայում, որ Դուրովը կմասնակցի ապրանքի զարգացման գործընթացին:
"Պավելը ցանցի հեղինակն է, աներևակայելի տաղանդավոր մի անձնավորություն, և նրա մասնակցությունը բացառապես օգտակար էր: Ընկերությունում ցանցի գլխավոր ճրտարապետի պաշտոն է ստեղծվել, և ես համոզված եմ, որ լավագույն որոշումը այն Պավելին առաջարկելն է", - ասել է ընկերության գործադիր տնօրենը:
Ընկերության իր բաժնեմասը վերջինիս հեղինակը վաճառել է դեռևս 2014 թվականի հունվարին՝ բացատրելով իր որոշումը "ВКонтакте-ի ղեկավարության և աշխատակիցների հանդեպ պետական մարմինների կողմից գործած ճնշումով: