Բավ է պառակտվել
02-06-2014 14:09

Պավել Դուրովը պահանջում է, որպեսզի իրեն ճանաչեն որպես Telegram մեսենջերի միակ սեփականատեր

«ВКонтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը ԱՄն-ում հայց է ներկայացրել նախագծում և UCP հիմնադրամում իր նախկին գործընկերների դեմ: Ինչպես հաղորդում է "Վեդոմոստի" թերթը, նա մեղադրում է նրանց "Telegram մեսսենջերի հարցում խաբեության մեջ":
Հայցը ներկայացվել է ապրիլի 30-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի շրջանային դատարան: Դուրովը ցանկացել է ապացուցել, որ պատասխանող կողմ հանցավոր համաձայնության է եկել Digital Fortress, Telegram և Pictograph ընկերությունները իրենից խլելու, այնուհռետև վերջիններիս միջոցով Telegram-ում բաժնեմաս ստանալու նպատակով:
Գործարարը մեղադրում է UCP-ին մի շարք ամերիկյան օրենքների խախտման մեջ և խնդրում է, որպեսզի դատարանը փոխհատուցի իր կորուստները և նրան ճանաչի որպես Telegram-ի բոլոր բաժնեմասերի սեփականատեր: Պարբերականը նշում է, որ Դուրովը չի նշել իր փոխհատուցման գումարը:
Դուրովը պնդում է, որ UCP-ում իր գործընկերները հանցավոր համաձայնության են եկել իրենից Telegram-ը խլելու նպպատակով և "օգտագործել են շորթման միջազգային սխեմաները":
Իր հերթին պատասխանող կողմը հայտնել է, որ Դուրովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և բոլոր գործարքները կնքվել են իրավաբանների միջոցով: