Բավ է պառակտվել
22-04-2014 22:38

Պավել Դուրովը արտերկրում նոր ցանց կստեղծի

Չնայած Պավել Դուրովը չափազանց ցավալի բաժանում է ապրել "ВКонтакте"-ից, ռուսաստանյան Մարկ Ցուկերբերգը արդեն հայտնել է, որ պատրաստ է նոր "հարաբերություններին": Պավել Դուրովը որոշել է ապացուցել, որ ինքն է ստեղծել Ռուսաստանում ամենախոշոր սոցցանցը, այլ ոչ թե այն Դուրովին: Դուրովի հրաժարականից մեկ օր հետո նա հայտնել է իր հաջողությունը կրկնելու պատրաստակամության մասին, սակայն, ցավոք, ոչ Ռուսաստանում:

TechCrunch պորտալի հետ հաղորդակցության ժամանակ նա պատմել է, որ հեռացել է Ռուսաստանից և մինչ 2014 թվականի ավարտը կզբաղվի նոր նախագծով: Դուրովը դեռ չի անվանել նոր նախագիծը, սակայն հավաստիացրել է, որ այդ առցանց հարթակը Ռուսաստանի հետ ընդհանուր ոչինչ չի ունենա և ամբողջովին արտասահմանյան նախագիծ կլինի: Դուրովը նաև չի նախատեսում վերադառնալ Ռուսաստան, քանի որ համացանցային բիզնեսով զբաղվելու հեռանկարներ այնտեղ չի տեսնում:

Հիշեցնենք, որ "ВКонтакте" սոցցանցի հեղինակը նախ վաճառել է ընկերության բաժնետոմսերի իր մասը, այնուհետև հեռացվել է գլխավոր տնօրենի պաշտոնից: Աշխատանքից հեռանալու մասինը դիմումը Դուրովը գրել է ուղիղ մեկ ամիս առաջ, սակայն ավելի ուշ նա հայտնել է, որ կատակել է ապրիլի 1-ի առթիվ: Ըստ երևույթին, Դուրովի կատակը չեն հավանել "ВКонтакте"-ի սեփականատերերը: