Բավ է պառակտվել
25-11-2013 17:36

Facebook-ը արգելափակել է «Ռուսաստանի նախագահ» էջը

KermlinRussia («Ռուսաստանի նախագահ») միկրոբլոգի էջը արգելափակվել է Facebook-ում: Այս մասին իտ թվիթթերյան էջում գրել է հիմնադիրներից մեկը: Էջը «սառեցնելու» պատճառը չափից ավելի ակտիվությունն է սոցիալական ցանցում և ակտիվ շփումը այլ օգտագործողների հետ: 

Facebook սոցիալական կայքի ներկայացուցիչները խնդրել են հեղինակներին փոխել էջի կարգավորումները, անձնականից դարձնելով բոլորին հասանելի: Ներկայացուցիչները նշել են,որ այդ պայմանը տեղադրվել է ծառայության կողմից: 

Ինչպես նշում է «Лента.ру» կայքը, @KermlinRussia միկրոբլոգը հայտնվել է Թվիթթերում դեռ 2010 թվականին,երբ առաջին անգամ Դմիտրի Մեդվեդեվի կողմից բացվեց @KremlinRussia միկրոբլոգը: Նախագծի հեղինակները երկար ժամանակ թաքցնու մէին իրենց իրական անունները,ներկայանալով որպես «Սաշա» և «Մաշա»,հետագայում պարզվեց,որ նախագծի հեղինակներն են Արսենիյ Բոբրովսկին և Եկատերինա Ռոմանովսկայան: Այս տեղեկւոյթունը առաջին ան գամ տեղադրվել է GQ թերթում: