Բավ է պառակտվել
01-07-2016 11:12

Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել

Բնապահպանները հայտնաբերել են, որ Անտարկտիդայի վրա օզոնային անցքը 2000-ից հետո, երբ այն հասել էր իր առավելագույն չափերին, կրճատվել է։  Օզոնային անցքի մակերեսը փոքրացել է 4 մլն քառ/կմ–ով։ Չնայած դրան՝ 2015-ին գիտնականները ֆիքսել էին Անտարկտիդայի վրա օզոնի ամենամեծ անցքը։ Գիտնականների կարծիքով՝ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ Չիլիում Կալբուկո հրաբխի ժայթքումը։

Մթնոլորտ մեծ քանակությամբ մասնիկների արտանետումը նպաստեց բեւեռային ամպերի քանակի եւ չափի աճին, որոնց հետ ռեակցիայի մեջ է մտնում մարդու արտադրած քլորը։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ընդհանրացնելով վերջին 15 տարվա դիտարկումների տվյալները։

Գիտնականները պնդում են, որ օզոնային անցքի փոքրացումը վկայում է մթնոլորտում օզոնի պարունակության աստիճանական վերականգնման մասին։ Դրա պատճառը, ըստ բնապահպանների, պետությունների կողմից 1987-ի Մոնրեալի արձանագրության պահպանումն է, որը կոչված է կրճատել մթնոլորտ ցածր քլորոֆտորածխաջրածինների արտանետումները։