Բավ է պառակտվել
12-03-2014 09:44

Ովքե՞ր են կոտրել Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները

Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները կոտրելու մեջ, մարտի 11-ին Սենատի հետախուզական հանձնաժողովի ղեկավար Դայեն Ֆեյնսթայնը ԿՀՎ-ին հրապարակավ մեղադրել է:
ԿՀՎ գործակալները կոտրել են Կոնգրեսի այն աշխատակիցների համակարգիչները, որոնք փորձել էին իմանալ՝ արդյոք կտտանքների ենթարկվել են Ջորջ Բուշ կրտսերի օրոք ահաբեկչության դեմ պայքարի համար ձերբակալվածները, պնդում է Սենատը:
Ավելի ուշ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հերքել է մեղադրանքները, թե իր գերատեսչությունը լրտեսել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ նկատելով, որ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ Սենատի եւ ԿՀՎ-ի միջեւ կոնֆլիկտը ձգվում է մի քանի տարի, սակայն Ֆրինսթայնի հայտարարությունից հետո՝ այն բացահայտ փուլ է մտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։