Բավ է պառակտվել
30-01-2015 18:03

Բացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված վեբ-կայքը

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ հունվարի 30-ին, բացվել է armeniangenocide100.org վեբ-կայքը։ Կայքի հեղինակի՝ Հարություն Բերբերյանի խոսքով՝ կայքում կարելի է տեղեկություն գտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մասին, ինչպես նաեւ այդ հարցին նվիրված միջազգային հոդվածներ եւ նյութեր։ Ինչպես նշել է Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, կայքի ստեղծման նպատակը ոչ միայն եւ ոչ այնքան տվյալների բազայի հավաքումն է, որքան կրթական նշանակություն ունի։ «Ակնկալում է, որ դպրոցականները, ուսանողները ակտիվորեն կներգրավվեն այդ ծրագրում», - ասել է նա։ Վիգեն Սարգսյանը հավելել է, որ մոտակա ժամանակներս կայքը կդառնա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ տեղեկատվութւյան աղբյուր։