Բավ է պառակտվել
10-05-2014 15:20

Oracle-ը շահել է Google-ի դեմ հարուցած վերաքննիչ բողոքը

Oracle ըբկերությունը հաղթանակ է տարել Google-ի հանդեպ մի կարևորագույն գործով: ԱՄՆ Վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել այն մասին, որ Oracle-ին պատկանում է Google-ի կողմից մշակված ОС Android-ի Java ծրագրավորման լեզվի մի մասի հեղինակային իրավունքը:
"Մենք եկել ենք այն եզրահանգման, որ համակարգիչը ցանկացած գործողություններ կատարելը ստիպող հրահանգների հավաքածուն կարող է պարունակել հեղինակային իրավունքի կարիք ունեցող որոշ արտահայտություններ", - մեկնաբանել է որոշումը դատավոր Քեթլին Օ Մելլին:
2010 թվականին Oracle-ը հայց է ներկայացրել Google-ի դեմ Android-ի Java լեզվի մասով հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: Oracle-ը իրեն հացրած վնասը գնահատել է մեկ միլիոն դոլարի: Ընկերությունը չափազանց բավարարված է: Վերջինիս կարծիքով, դատավորի ոոշումը մեծ հաղթանակ է Oracle և ծրագրավորման ողջ ոլորտի համար և թելադրված է հեղինակային իրավունքի պաշտպանությամբ նորարարությունները քաջալերելու և գիտնականներին համոզելու, որ նրանց ձեռբերումները կգնահատվեն:
Google ընկերությունը իրավիճակը չի մեկնաբանել: