Բավ է պառակտվել
28-03-2016 14:32

Բջջային հեռախոսում վնասակար մանրէները 18 անգամ ավելի շատ են, քան զուգարանում

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռախոսները կարող են բնակեցված լինել վտանգավոր բակտերիաներով: Շատ դեպքերում, կուտակված մանրէները համեմատաբար անվնաս են, դրանք ընդահամենը վատ լվացված ձեռքերի կամ կեղտոտ մակերեսներին ձեռք տալու արդյունք են: Սակայն, լինում են վտանգավոր դեպքեր, որոնք սպառնում են մաշկի վրա ցանով, արյան և սննդի վարակումով:

Բրիտանացի գիտնականները 30 հեռախոսների կորպուսները ընկղմել են միկրոօրգանիզմների աճի համար բարենպաստ միջավայր պարունակող տարաների մեջ: Լուսանկարներում ցուցադրված են եռօրյա աճի արդյունքները, այլ ոչ թե բջջային հեռախոսների պարունակությունը փորձարկման մեկնարկի օրից: Որոշ դեպքերում, ոսկեգույն ստաֆիլոկոկի օրինակներ են հանդիպել:

Մաշկի ծածկույթի վնասվածքների դեպքում ստաֆիլակոկը կարող է ընկնել վերքի վրա և մի շարք վարակիչ հիվանդություններ առաջացնել: Լրջության ստիճանը տատանվում է ակնեից, իմպետիգոյից, ֆուրունկուլներից մինչև թոքաբորբ, մենինգիտ, սեպսիս, վարակիչ թունավոր շոկ: Մեկ այլ վտանգավոր հեռախոսային կենդանական բացիլը` Bacillus mycoides-ն է: Սովորաբար այս միկրոբը հայտնաբերվում է հողում, այսինքն, ամենայն հավանականությամբ, սարքը կամ օգտագործողը վերջերս հողի հետ շփում է ունեցել:

Թեստեր ցույց են տվել, որ բջջային հեռախոսները 18 անգամ ավելի շատ բակտերիա են կրում իրենց վրա, քան զուգարանի դռան բռնակները: Փորձարկվող հեռախոսների գրեթե մեկ քառորդը տասն անգամ գերազանցում էր վարակի մակարդակը: Օրինակներից մեկն այնքան էր կեղտոտ էր, որ դրանով հասարակ զրույցը սպառնում էր ստամոքսի խանգարումով: