Բավ է պառակտվել
30-10-2015 09:40

ՌԴ–ում օգտատերերի մեկ երրորդի աքաունթները կոտրել են

Ռուսաստանում ինտերնետ օգտատերերի 32 տոկոսը թեկուզ մեկ անգամ տուժել են աքաունթը կոտրելուց, որի արդյունքում գողացել են անձնական տվյալները կամ պրոֆիլն օգտագործվել է վնասակար ծրագրային ապահովման տարածման համար։ Այդպիսին են հետազոտության արդյունքները, որն անցկացրել է «Կասպերսկու լաբորատորիան»։ Առավել հաճախ չարագործներին հետաքրքրել է սոցիալական ցանցի և էլեկտրոնային փոստի աքաունթը (14%) և online-բանկինգի գաղտնաբառը (5%)։ Պրոֆիլում պահպանվող տեղեկատվությունն ամբողջությամբ ոչնչացվել է յուրաքանչյուր հինգերորդ զոհի մոտ, իսկ դեպքերի 14 դեպքում անձնական տվյալներն օգտագործվել են հանցավոր նպատակներով, օրինակ` անօրինական փոխանցումներ կատարելու համար։ «Կիբերհանցագործների գործողություններից տուժում են ոչ միայն օգտատերերը, որոնց հաշվառման տվյալները գողացվել են, այլ նաև նրանց ընկերները և հարազատները»,– նշում է «Կասպերսկու լաբորատորիան»։ Այսպես, աքաունթը կոտրելու զոհերի կեսը նկատել են, որ ինչ–որ մեկը տարածել է հաղորդագրությունները նրանց անունից, և գրեթե յուրաքանչյուր չորրորդը նկատել է, որ իրենց ընկերները սեղմել են այդ վնասաբեր լինքը։ Չնայած դրան` օգտատերերի 28 տոկոսը հուսալի ծածկագրեր է ստեղծում իր աքաունթների համար և միայն 25 տոկոսն է ընտրում դրանք պահելու անվտանգ միջոցներ, փաստում է «Կասպերսկու լաբորատորիան»։ «Հաքերները գողանում են տվյալներ, կոնտակտներ և փողեր։ Ստեղծելով թույլ ծածկագրեր` դուք կարծես փակում եք դուռը, բայց բանալին թողնում եք կողպեքի վրա` թույլ տալով հեշտ կոտրել ձեր աքաունթը»,– մեջբերվում են «Կասպերսկու լաբորատորիայի» տնային օգտատերերի համար ապրանքների կառավարման բաժնի ղեկավար Ելենա Խարչենկոյի խոսքերը։