Բավ է պառակտվել
09-05-2015 09:50

Սատուրնի արբանյակի օվկիանոսը նպաստավոր է կյանքի ստեղծման համար

ԱՄՆ-ի և Կանադի մոլորակագետները հանգել են այն եզրակացության, որ Սատուրնի արբանյակ հանդիսացող Էնցելադում գտնվող անդրսառցային օվկիանոսում տիրող քիմիական պայմանները նպաստավոր են կյանքի ստեղծման և գոյության համար: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Geochimica et Cosmochimica Acta ամսագրում: Ինչպես նշել է ուսումնասիրության համահեղինակ Քրիսթոֆեր Գլյայնը, դա թույլ է տալիս համարել Էնցելադը Երկրից հետո կյանքի ստեղծման առավել հավանական աղբյուր Արևային համակարգում: Գիտնականները օգտագործել են Cassini սարքավորումից ստացած տվյալները, որը հետազոտման համար ստացել է Էնցելադի գեյզերի արտանետվածքների նմուշները: Հետզոտման արդյունքում գիտնականները այդ արտանետվածքներում հայտնաբերել են ածխաթթվի և այլ միավորումների հետքեր, որը նրանց թույլ է տալիս ենթադրել, որ Սատուրնի արբանյակում գտնվող ջրավազանում բազում հանքային նյութեր են պարունակվում: Մոլորակագետները օգտագործել են այդ նյութերը Էնցելադի օվկիանոսի քիմիական հատկությունները բնութագրող մոդել կառուցելու համար: Ըստ ստացած տվյալների՝ Սատուրնի արբանյակի օվկիանոսը պարունակում է նույն ծավալի կերակրի աղ, ինչ որ Եկրում գտնվող օվկիանոսները: Բացի այդ օվկիանոսը սոդա և ալկալիականություն է պարունակում (այդ ջրի pH ցուցանիշը կազմում է 12): Ինչպես նշում են գիտնականները, բարձր ալկալիականությունը և սոդայի պարունակությունը նշանակում է, որ օվկիանոսում տեղի են ունենում սերպենտիզացման՝ արբանյակի տաք ջրերի և օվկիանոսի ջրերի փոխներգործության գործընթացներ: Արդյունքում ջրի պարունակությունը հարստանում է ածխաթթվով, ջրածնով և մետաղներով: Երկրում Էնցելադի օվկիանոսում առկա պայմաններ են ստեղծվել Կալիֆորնիայի Մոնո լճում: Այդ ջրավազանը շատ աղ և սոդա է պարունակում: Այնտեղ ձուկ չկա: Սակայն գոյություն ունեն արտասովոր օրգանիզմներ, մասնավորապես շատ այլ օրգանիզմների համար մահացու մկնդեղին դիմացող GFAJ-1 մանրէները: