14-07-2016 11:15

«Օդնոկլասնիկի» սոցցանցը թողարկում է իր սեփական մեսենջերը

Սեփական «ՕԿ հաղորդագրություններ» մեսենջերն է թողարկում Mail.ru Group-ին պատկանող «Օդնոկլասնիկի» սոցցանցը:

Հավելվածը հասանելի է անվճար ներբեռնման համար iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սարքերի օգտատերերի համար, դրանում գովազդ չի լինի:

Մեսենջերի օգնությամբ օգտատերերը կկարողանան փոխանակվել հաղորդագրություններով, լուսանկարներով, տեսանյութերով և այլն: Հասանելի կլինեն նաև այլ անվճար գործառույթներ:

Հավելվածը կարող է գործել անկախ: Ընդ որում՝ օգտատերերը կկարողանան շփվել ընկերների հետ ինչպես «Օդնոկլասնիկի» սոցցանցից, հեռախոսագրքից, այնպես էլ մեսենջերում գրանցված այլ օգտատերերի հետ: Կայքի ներկայացուցիչների համաձայն՝ հավելվածը մշակվել է մեկ տարվա ընթացքում: