Բավ է պառակտվել
03-04-2014 19:40

Օբաման հայտնվել է samsung-ի գովազդում (լուսանկարներ)

Boston Red Sox բեյսբոլի թիմի՝ Սպիտակ տուն այցի ընթացքում մարզիկ Դևիդ Օրտիսը լուսանկարել է իրեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Պատահական ինքնանկարը («selfie») իրականում Samsung ընկերության կանխամտածված գովազդային արշավն է, գրում է vestifinance.ru-ն: Մինչ Վաշինգտոն այցը հարավկորեական ընկերությունն Օրտիսին է տվել Galaxy Note 3 սարքը՝ գովազդային նպատակով։ Երբ Օրտիսը նախագահի հետ լուսանկարը տեղադրել է Twitter-ում, Samsung-ն օգնել է «առաջխաղացմանը» և հետաքրքրասերներին բացատրել է, որ լուսանկարն արվել է հենց Galaxy Note 3-ի միջոցով։ Թեև ընկերությունում չեն հերքում այն փաստը, որ պատրաստվել են թիմի Սպիտակ տան այցին և իսկապես Օրտիսին են տվել վերոնշյալ սարքը գովազդային նպատակներով, սակայն իրենք էլ հույս չեն ունեցել, որ նրան կհաջողվի լուսանկարվել նախագահի հետ։