Բավ է պառակտվել
08-04-2014 21:07

Նոր սարքը լիցքավորում է խելախոսը մեկ րոպեից պակաս ժամկետում (տեսանյութ)

Новое устройство заряжает смартфон менее чем за минуту

Իսրայելյան StoreDot սթարթափը, որը ստեղծվել է Թել Ավիվի գիտնականների անմիջական մսանակցությամբ, վերջրերս ներկայացրել է համանուն մի սարք, որը պետք է լուծի ժամանակակից խնդիրներից մեկը. խելախոսների լիցքի պակասի խնդիրը:
Գաջեթը չի կարող օգնել խելախոսներին ավելի խնայողաբար օգտագործել էներգիան, սակայն այն կարող է անել այնպես, որ խելախոսները կլիցքավորվեն գրեթե մեկ ակնթարթում՝ մեկ րոպեից պակաս ժամկետում:
StoreDot սարքը բավականին խոշոր մի լիցքավորման սարքավորում է, որը միանում է հասարակ էլեկտրական վարդակի: Վերջինիս աշխատանքի գաղտնիքը չի բացահայտվում. նրա հեղինակները ընդամենը նշել են, որ այն ստեղծվել է որոշ բիոօրգանական նանոբյուրեղների հիման վրա: Նրանց աշխատանքի եղանակը անհայտ է, սակայն StoreDot-ի ցուցադրված նախատիպը իրոք կարողացել է լիցքավորել գրեթե ամբողջովին «դատարկ» Samsung Galaxy S4-ը գրեթե 30 վայրկյանում:
Այս պահին StoreDot-ի հեղինակները աշխատում են վերջինիս նախատիպի կատարելագործման ուղղությամբ՝ այն վաճառքի համար մատչելի դարձնելու համար: Հավանաբար վերջինս կհայտնվի խանութներում 2016 թվականից: