Բավ է պառակտվել
02-08-2014 10:17

Հատուկ նստարանը թույլ չի տա վարորդին ղեկին քնել

Իսպանացի ինժեներներն աշխատում են խելացի նստարանի ստեղծման շուրջ, որը հետևելու է վարորդի ինքնազգացողությանը մեքենան վարելու ընթացքում, հայտնում է  «Վոկրուգ սվետա»-ն::
Հատուկ մշակված տեխնոլոգիան թույլ կտա վերահսկել մարդու օրգանիզմի երկու կարևոր գործընթացներ՝ շնչառության և սրտի աշխատանքին: Հոգնածության պահին, երբ մարդը կարող է ննջել, երկու ցուցանիշները նկատելիորեն նվազում են՝ շնչառությունն ու սիրտը կարծես թե պատրաստվում են քնել:
Ըստ նախատեսվածի՝ նստարանը կարող է զգալ վտանագավոր վիճակն ու վարորդին զգուշացնել, որ ժամանակն է հանգստանալ: Այդ կերպ, վերահսկողության եւ ծանուցման նոր համակարգը, որն անվանել են «Harken»(անգլերեն նշանակում է «ականջ դնել»), կարող է շատերի կյանքը փրկել: Այն արդեն փորձարկել են մրցուղու վրա, և շուտով փողոցային երթևեկության փորձարկումները կսկսվեն: