Բավ է պառակտվել
29-09-2014 08:43

Շուտով նոր՝ Ello սոցիալական ցանց կհայտնվի

Համաշխարհային սարդոստայնում շուտով նոր՝ Ello սոցիալական ցանց կհայտնվի: Հեղինակները հույս ունեն, որ իրենց ստեղծագործությունը կկարողանա գոյություն ունեցող ցանցերի արժանի մրցակիցը դառնալ: Ներկայում կայքի հարթակը մշակվում է FreshTracks Capital կորպորացիայի հատկացրած միջոցներով: 2014 թվականի գարնանն արդեն 435 հազար դոլար է հատկացվել: Նորույթի հեղինակը գրող և դիզայներ Փոլ Բուդնիցն է: Հայտնի է, որ ցանցն օգտատերերին չի ձանձրացնելու գովազդով: Հենց այդ էլ լինելու է դրա գլխավոր հաղթաթուղթը: Ընդ որում, հեղինակներից մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, որ նոր սոցիալական ցանցը կարող է հակա-Ֆեյսբուք դառնալ: