Բավ է պառակտվել
11-07-2014 10:36

Նոր մոդելի հեռուստացույցը կարող է ծալվել

Հարավկորեական LG ընկերությունը ցուցադրել է 18 դյույմանոց OLED-պանելը, որը կարող է ճկվել եւ 3 սմ շրջանագծով խողովակի նման գալարվել: Նույնիսկ այդ դեպքում էկրանն աշխատելու է:

LG-ն կարողացել է էկրանի թափանցիկության մակարդակը հասցնել մինչեւ 30%-ի. այն երեք անգամ ավելի է ներկայում գոյություն ունեցող LCD-վահանակներից:

Ներկայացված նմուշը փորձնական է: Սակայն LG-ն մտադիր է 60 դյույմանոց OLED-ի արտադրություն սկսել մինչեւ 2017 թվականը: Ընկերությունում հույս ունեն, որ դրանց թափանցիկության մակարդակը կհասնի 40%-ի, իսկ մշակումը LG-ին հնարավորություն կընձեռի գլխավորել ապագայի էկրանների շուկան: Այս մասին գրում է NEWSru.com-ը:

Եվ չնայած իրական կյանքում դժվար թե մարդիկ հաճախ գալարել իրենց հեռուստացույցները, ամեն դեպքում, նոր մշակումը նոր հնարավորություններ է ստեղծելու սենյակում տեղ տնտեսելու կամ դիզայներների մտահղացումներն իրականացնելու համար հեռուստացույցը «թաքցնելու» ժամանակ: