Բավ է պառակտվել
02-05-2014 13:46

Nokia ընկերության նոր գլխավոր տնօրենը այսուհետ Ռադջիվ Սուրին է:

Nokia ընկերությունը հայտարարել է նոր գլխավոր տնօրենի անունը:  Մայիսի 1-ից սկսած ընկերությունը ղեկավարում է արդեն վետերան դարձած Ռադջիվ Սուրին (Rajeev Suri), որը նախկինում գլխավորում էր Nokia Solutions and Networks ստորաբաժանումը:

Հիշեցենք,որ 5,44 միլիարդ արժողությամբ գործարքը հաջողությամբ ավարտվեց ապրիլի 25-ին: Lumia սմարթֆոնների թողարկմամբ կզբաղվի Microsoft Devices Group ստորաբաժանումը, որը զբաղվում է Xbox կոնսոլների և Surface պլանշետների ստեղծմամբ: Խումբը կղեկավարի ընկերույթան նախկին տնօրեն Սթիվեն Էլոփը (Stephen Elop):

Ռադջիվ Սուրին սկսել է աշխատել Nokia ընկերությունում 1995 թվականից: Ընդունվելուց հետո ստանձնել է բարձր պաշտոններ ընկերությունում: 2009 թվականին գլխավորել է հեռահաղորդակցություն բաժինը: Նրա ղեկավարության ժամանակ Nokia Solutions and Networks (նախկինում՝  Nokia Siemens Networks)  բաժինը նվազեցրել է օպերացիոն ծախսերը 1,5 միլիարդ եվրոյով: 2014 թվականին Nokia ընկերությունը Nokia Solutions and Networks բաժնից ստացել է 2,66 միլիարդ եվրո, 108 միլիոն մաքուր շահույթ: