Բավ է պառակտվել
12-12-2013 19:12

Նոկիան թեստավորում է 5,2-դույմ Lumia սմարթֆոն

Հնդկական Zauba աղբյուրը,որը թույլատրում է արտադրանքների տեղափոխումը երկրից դուրս,ցուցադրել է տեղեկություններ անհայտ Nokia սմարթֆոնի մասին: Սարքը ներկայանում է RM-964 կոդային անվանմամբ: Սարքի անկյունագիծը 5,2 դույմ է, իսկ գինը՝ $560:

Սարքը տեղափոխվում է այլ երկիր ՝ «թեստավորման և ծանոթության» համար: Ինչպես նշում է IntoMobile-ը, սմարթֆոնը օժտված է քառամիչուկ Qualcomm Snapdragon 800 չիպով, 2ԳԲ օպերատիվ հիշողությամբ և PureView խցիկով: Կան ենթադրություններ,որ նոր պլանշետ-հեռախոսը փակված կլինի ալյումինե կաղապարի մեջ:

Ենթադրվում է,որ ֆիննական ընկերությունը իր սմարթֆոնը կներկայացնի հետևյալ ցուցադրություններից մեկում՝ Mobile World Congress (Բարսելոնա), CES (Լաս-Վեգաս):

Zauba-ն առաջին անգամ չէ,որ դառնում է նոր սարքավորման հայտնության աղբյուր,ինչը թույլ է տալիս հավատալ նշված տեղեկություններին: