Բավ է պառակտվել
07-10-2014 15:13

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է 3 գիտնականի

Ֆիզիկայի ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան, հայտնում է Лента-ն։ Այդ մասին հաղորդագրությունն առաջինը հայտնվել է Նոբելյան հանձնաժողովի Twitter-ի էջում, ինչպես նաև՝ մրցանակի կայքում: Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):
Նախորդ տարի այս մրցանակը հանձնվել է Փիթեր Հիգսին և Ֆրանսուա Էնգլերին: Նախօրեին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։ Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):