Բավ է պառակտվել
08-10-2014 16:09

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 3 գիտնական

2014 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները, հաղորդում է ТАСС գործակալությունը: Նրանք մրցանակի են արժանացել գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով: 
Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան։ Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):  
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։ Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):