Բավ է պառակտվել
09-06-2015 11:12

Մարսյան թռչող ափսեի փորձարկումը անհաջողությամբ ավարտվեց

Low-Density Supersonic Decelerator (LDSD) արագությունը զսպող  մարսյան թռչող ափսեի փորձարկումը անհաջողությամբ ավարտվեց: Սարքը  նախատեսված էր Կարմիր մոլորակի վրա ծանր սարքերի վայրէջքն ապահովելու համար: Վայրէջքի ժամանակ սխալ է աշխատել LDSD-ի օդապարիկը:
Երկրի վերին մթնոլորտային շերտի նոսր պայմաններում այն պատռվել է և չի կարողացել ամբողջությամբ բացվել:

Դա թույլ չի տվել իրականացնել մասնագետների կողմից պլանավորած  մարսյան ափսեի վայրէջքը՝ օդապարիկի օգնությամբ: Իբրև կատարվածի պատճառ ՆԱՍԱ-ն նշում է այն ուժերը, որոնք ազդում են օդապարիկի վրա, երբ նա շարժվում է գերձայնային արագությամբ: Ինչպես նշում են գիտնականները մնացած փուլերը, մասնավորապես ափսեի բարձրացումը ճիշտ են ընթացել  և արագությունը զսպող սարքը վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսի մակերեսի վրա:
LDSD-ի փորձարկումները սկսվել են 2015թ. Հուընիսի 8-ին Հոնոլուլուի ժամանակով ժամը 07:00(20:00 մոսկովյան ժամանակով): Օդապարիկը հասցրել է LDSD-ն 37կմ. բարձրության վրա, որից հետո հրթիռային շարժիչի օգնությամբ արագությունը զսպող սարքը հասել է մինչև 55կմ. բարձրության:  Այս փուլում, հատուկ համակարգի օգնությամբ  տեղի է ունեցել սարքի  ուռճացում,  ինչի արդյունքում արագությունը զսպող սարքը ստացել է ափսեի տեսք և փոքրացրել անկման արագությունը երկու անգամ՝ երկու ձայնային արագությամբ: Արագության անկումից հետո պետք է բացվեր ավելի քան 30 մետր տրամագծով օդապարիկ, որը պատրաստված էր ամուր նյութից և հենց այդ էտապում փորձարկությունը ձախողվել է:
Ինչպես նշում է ՆԱՍԱ-ն փորձագետները կվերլուծեն արդյունքը և հետագայում կշարունակեն փորձարկումները:
 Սարքը հետագայում պետք է ապահովի մի քանի տոննայանոց տիեզերական նավերի արգելակումը՝ նոսր մթնոլորտային պայմաններում:
Մոտ ապագայում գործակալությունը պատրաստվում է օգտագործել LDSD-ն Կարմիր մոլորակի վրա իր Ռովերի համար, ինչպես նաև  դեպի Կարմիր մոլորակ փորձարկման առաքելության մեջ, որը տեղի կունենա 2035թ.
Արագությունը սահմանափակող սարքը ստեղծվել է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում Փասադենայում 2015թ. Մարտի 31-ին :
Տիեզերական գործակալությունը փորձարկել է սարքի դիմացկունությունը պտտելով այն 30 պտույտ րոպեում արագությամբ: LDSD-ի փորձարկումները, որոնք անցել էին 2014թ հունիսին նույնպես ավարտվել էին օդապարիկի ոչ ճիշտ բացվելով: