Բավ է պառակտվել
15-05-2015 11:45

2.4 մլրդ տարի առաջ Երկիրը եղել է ամբողջովին սառցե գունդ

Մի քանի մլրդ տարի առաջ Երկիրը եղել է ձնագունդ:  Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերված 2.4 մլրդ տարեկան ապարները: Այն ժամանակ այդ տարածքները եղել են հասարակածին մոտ: Այստեղից եզրակացություն. Երկիրը եղել է գունդ՝ ամբողջովին պատված սառույցով: Պետք է նշել, որ արդեն ավելի քան 50 տարի գոյություն ունի այն հիպոթեզը, որ Երկիրն ամբողջովին սառցապատ է եղել, բայց մոտ 500-700 մլն տարի առաջ: Նոր հետազոտությունն այդ ժամանակը մոտ մեկուկես մլրդ տարով հետ է տանում: «Մեծաթիվ աշխատանքները ցույց են տալիս, որ երկրի բացարձակ սառցակալում երբեք չի եղել,- ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ Արկադի Տիշկովը:  Այս հիպոթեզի դեմ վերջին փաստարկը 2011-ին ներկայացրել են ամերիկացի երկրաբանները։ Նրանք Բրազիլիայի ստորին լայնություններում հայտնաբերել են հնագույն սառցադաշտերի հետքեր։ Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը զգալիորեն քիչ է եղել, քան մինչ այժմ էր համարվում: Դա, իր հերթին, ցույց է տալիս, որ սառցակալումն այդքան էքստրեմալ չի եղել: Մասնավորապես, հնարավոր է՝ հասարակածի շրջանում պահպանվել է հեղուկ ջրի օվկիանոս: Դա օգնում է բացատրել, թե ինչպես են կենդանի օրգանիզմները ողջ մնացել այդքան էքստրեմալ եղանակային պայմաններում: