Բավ է պառակտվել
28-05-2014 14:11

Գերմանացի գիտնականները ապացուցել են, որ ինքնաթիռը կարելի է կառավարել ուղեղի միջոցով

Գերմանիայի մասնագետները ստեղծել են մի ինքնաթիռ, որը կառավարվում է մարդկային ուղեղի միջոցով: Այս խնդիրը կարող են լուծել նույնիսկ սկսնակները: Մյունխենի Տեխնիկական համալսարանի հետազոտողները ստեղծել են Brainflight նախագիծը, որի նպատակն է ապացուցել ինքնաթիռները կառավարելու հնարավորությունը ուղեղի միջոցով: Այդ խնդիրը կարող են լուծել նույնիսկ նրանք, ովքեր չունեն ինքնաթիռ կառավարե;ու փորձ, հաղորդում է Techcrunch կայքը:
"Մեր հեռահար նպատակն է հետագայում այսպիսի թռիչքները ավելի մատչելի դարձնել բազում մարդկանց համար: Ուղեղի հսկման օգնությամբ թռիչքները կարող են շատ ավելի դյուրին դառնալ", - ասել է ինժիներ Թիմ Ֆրիքը:
Այս գիտական փորձում մասնակցել է փորձի տարբեր մակարդակ ունեցող յոթ մարդ: Խմբում նույնիսկ ներկա է եղել մի անձնավորություն, որը ընդհանրապես ոչ մի առնչություն չունի այս բնագավառի հետ: Արդյունքում նա կարողացել է հասնել իր առջև դրված ութ թիրախներից յոթին՝ իր ուղուց շեղվելով միայն 10 աստիճանով: Փորձի մասնակիցներից մի քանիսը կարողացել են վայրէջք կատարել վատ տեսանելիության պայմաններում:
Առայժմ ոչինչ հայտնի չէ այս գյուտի մատչելիության և հետագա ներդրման ժամկետների մասին, սակայն գիտնականները նախատեսում են ցուցադրել իրենց համակարգը սեպտեմբերին՝ օդա-տիեզերագնացության համագումարի շրջանակներում: