Բավ է պառակտվել
04-06-2016 11:48

Ռուսաստանցի կիբերհանցագործները ամենավտանգավորն են աշխարհում.Կասպերսկի

Բազմաթիվ կիբերհարձակումներ իրականացվում են վնասակար ծրագրային ապահովման միջոցով` Չինաստանից, Լատինական Ամերիկայից և Ռուսաստանից:
Նման հայտարարությամբ Startup Village համաժողովում հանդես է եկել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: Նրա խոսքով` ռուսաստանցի կիբերհանցագործները ամենավտանգավորն են համարվում ողջ աշխարհում: «Ինքնատիպ հարձակումների թիվը, որոնք մենք որսում ենք ցանցում, գերազանցում է օրական 300 000-ը»,- ընդգծել է Կասպերսկին: Նրա հաղորդմամբ` 2014-ին կիբերհարձակումների է ենթարկվել համացանցի օգտատերերի մոտ 57 տոկոսը, իսկ 2015-ին` 62 տոկոսը: «Իրականում համակարգչային ծրագրերը կառավարում են ամեն ինչ` սկսած էլեկտրականությունից, մինչև տրանսպորտ, բժշկություն… Ցավոք, այդ բոլոր համակարգերը խոցելի են», - շեշտել է Կասպերսկին: