Բավ է պառակտվել
03-12-2015 08:42

Աշխարհում համացանցից օգտվող մարդկանց թիվը գերազանցել է 3.2 միլիարդը

Աշխարհում համացանցից օգտվող մարդկանց թիվը գերազանցել է 3.2 միլիարդը: Բացի այդ, ակտիվորեն աճում է նաև բջջային կապի բաժանորդների թիվը՝ հասնելով ավելի քան 7.1 մլրդ-ի: Սա նշանակում է, որ բջջային կապի հասանելիություն ունի Երկրի բնակչության արդեն ավելի քան 95%-ը: 
ITU-ի վիճակագրության համաձայն՝ նոր սերնդի լայնաշերտ ցանցերն ու բջջային ծառայություններն առավել զարգացած են Հարավային Կորեայում: Նրան հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան: Ճապոնիան զբաղեցնում է 11-րդ տեղը, Գերմանիան՝ 14-րդ, ԱՄՆ-ը՝ 15-րդ: Չնայած տնտեսական աճին, Չինաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ հինգ տարում դիրքերը բարելավելով ընդամենը 5 կետով: Իսկ Հնդկաստանը գտնվում է 131-րդ տեղում և այս ընթացքում դիրքերը զիջել է վեց կետով: Զեկույցում նաև նշվում է, աշխարհում մնում է 350 մլն մարդ, որոնք ընդհանրապես հասանելիություն չունեն ո՛չ համացանցին, ո՛չ բջջային ցանցերին: Նրանք, որպես կանոն, ապրում են աշխարհի ամենաաղքատ երկրներում, ինչպիսիք են Մալավին, Մադագասկարը, Եթովպիան, Էրիթրեան և Չադը: