Բավ է պառակտվել
27-10-2014 08:18

NASA-ն մարդկանց պատրաստում է դեպի Մարս թռիչքի

Երեք երիտասարդ տղամարդ և երեք երիտասարդ կին որոշ ժամանակով տեղավորվել են կատուկ մետաղական պարկուճի մեջ, որտեղ պայմաններն առավելագույնս մոտ են Կարմիր մոլորակի մակերեւույթի պայմաններին: Մասնագետները փորձում են այդ կերպ ուսումնասիրել մարդկանց պահվածքն իրենց համար նոր աշխարհի պայմաններում, ինչպես նաեւ որոշել մարդու գիտակցության աշխատանքը երկարատեւ տիեզերական ճանապարհորդության ընթացքում: Խումբն ութ ամիս կանցկացնի մետաղական տնակներում, ընդ որում՝ մասնակիցները մակերես դուրս կգան բացառապես մոդելավորված զբոսանքների համար՝ կիրառելով տիեզերական հսկայական համազգեստ: Աղբյուրի փոխանցմամբ, NASA-ն ծրագրում է ևս երկու նման փորձ իրականացնել: