Բավ է պառակտվել
11-08-2016 14:16

NASA-ն հրապարակել է Մարսի՝ հազարից ավելի նոր լուսանկարներ

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը հրապարակել է ավելի քան 1000 նոր լուսանկարներ, որոնցում պատկերված է Կարմիր մոլորակը:

Լուսանկարներն արվել են HiRISE աստղադիտակի օգնությամբ, որը տեղադրված է Mars Reconnaissance Orbiter տիեզերական սարքում։ Աստղադիտակն այսօր շարունակում է մնալ ամենամեծը, որ երբևէ ուղարկվել է խորը տիեզերք։

ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter սարքավորումը մոլորակի շուրջ սկսել է պտտվել 2006 թվականին, և մինչ օրս սարքի տեսախցիկը գեղատեսիլ և գիտական մեծ արժեք ներկայացնող պատկերներ է ստացել:

10 տարում Mars Reconnaissance Orbiter-ը կատարել է հետազոտվող մոլորակի շուրջ 50 հազար պտույտ։ Այդ ողջ ընթացքում աստղադիտակն արել է ավելի քան 250 հազար լուսանկար։

Լուսանկարների նոր խմբաքանակը նվիրված է Մարսի շուրջ կայանի և աստղադիտակի աշխատանքի 10-ամյա հոբելյանին։