Բավ է պառակտվել
19-07-2016 08:42

NASA-ն կպատմի այլմոլորակայինների մասին

ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալությունը մամուլի ասուլիս է նախաձեռնել, որի ընթացքում ակնկալվում է, որ կբարձրաձայնեն սենսացիոն նորություններ արտերկրային կյանքի վերաբերյալ: Համապատասխան լուրը հրապարակվել է NASA-ի պաշտոնական կայքում:

Առաջիկա ասուլիսի թեման են լինելու «աստղակենսաբանական գտածոները»: Ինտրիգային ձեւակերպումն արդեն իսկ աղմուկ է բարձրացրել գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչների եւ այլմոլորակայիններով հետաքրքրվողների շրջանում:

NASA-ի ասուլիսին կմասնակցի Ջեյմս Էլզերը, որը էկոլոգ է եւ ղեկավարում է ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող Follow the Elements գիտական ծրագիրը, ելույթ կունենան երկրաբան Փամելա Քոնրադը, որը մասնագիտացել է Կարմիր մոլորակի հետազոտության ուղղությամբ, Ֆելիսա Ֆույվ-Սիմոնը, որն օվկիանոսագետ է եւ ուսումնասիրում է ֆոտոսինթեզը եւ կենսաբան Սթիվեն Բենները: