Բավ է պառակտվել
18-06-2016 13:00

NASA-ն ներկայացրել է առաջին ամբողջովին էլեկտրական ինքնաթիռի նախագիծը

ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալությունը (NASA) ներկայացրել է ամբողջովին էլեկտրական X-57 ինքնաթիռի օրինակը, որը հայտնի է Maxwell անվամբ, հաղորդվում է կազմակերպության կայքում։

NASA-ն ներկայացրել է X-57-ի նախատիպը Վաշինգտոնի աստղագիտական ամենամյա ֆորումի ժամանակ։ Ինքնաիռը հագեցած է 14 շարժիչներով, որոնք բոլորը ներդրված են իրենց կառուցվածքով յուրօրինակ թևերի վրա։ NASA-ի մասնագետները համարում են, որ էլեկտրական շարժիչները կարող են ինքնաթիռներն ավելի տեխնիկական, արդյունավետ և էկոլոգիապես մաքուր դարձնել։

Ինքնաթիռի հեղինակները հույս ունեն, որ թևերի վրա տեղադրված 14 շարժիչների միջև էներգիայի բաշխումը կօգնի 5 անգամ նվազեցնել էներգիայի չափը, որն անհրաժեշտ է սովորական ինքնաթիռին 280 կմ/ժ արագությամբ թռչելու համար:

Բացի այդ, նման տեխնոլոգիան կբացառի ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։