29-04-2016 11:17

ՆԱՍԱ-ն նոր լուսանկարներ է հրապարակել Մարսից (լուսանկարներ)

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է 3 ուշագրավ լուսանկար, որոնք արվել են «կարմիր մոլորակի» վրա` այնտեղ գտնվող Curiosity մարսագնացի կողմից:
 Մարտ և ապրիլ ամիսներին արված լուսանկարներից առաջինում պատկերված է Նաուկլուֆթ սարահարթի մակերևույթը:



Մյուսում երևում է 3.5 մլրդ տարվա պատմություն ունեցող Գեյլ հրաբխային խառնարանն ու 5.5 կմ բարձրությամբ Շարփ լեռը:
Մինչդեռ 3-րդ կադրում պատկերված են Curiosity-ի հետևի անիվները։ Վերջին լուսանկարի նպատակն է ՆԱՍԱ-ի մասնագետներին տվյալներ փոխանցել մարսագնացի անիվների վիճակի վերբերյալ: Մարսի քարքարոտ մակերևույթի պատճառով դրանք հաճախ են վնասվում, ինչը խոչընդոտում է սարքի հետազոտական աշխատանքին:



Աղբյուրը մանրամասնում է, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին: Դրա նպատակն է կյանքի գոյության հետքեր գտնել հեռավոր մոլորակի վրա: