Բավ է պառակտվել
06-08-2015 08:52

ՆԱՍԱ-ն ցույց է տվել Լուսնի հակառակ կողմը՝ Երկրի ֆոնին

ՆԱՍԱ-ի DSCOVR տիեզերական սարքին հաջողվել է ստանալ Երկրի ֆոնին Լուսնի հակառակ կողմի բացառիկ նկարը՝ Երկիր-Արև համակարգի Լագրանժի կետից (երկու օբյեկտներից հավասար տարածության վրա): 
DSCOVR-ի Earth Polychromatic Imaging Camera-ն ստացել է պատկերների նախնական շարքը 2015 թվականի հուլիսի 16-ին՝ Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորությունից: Նկարահանումը զբաղեցրել է մոտ հինգ ժամ. անիմացիայի սկզբում երևում է Հյուսիսային Ամերիկան, իսկ վերջում հայտնվում են Ավստրալիայի ուրվագծերը: 
Լուսնի աջ կողմում կարելի է տեսնել տարօրինակ կանաչավուն երանգներ: Բանն այն է, որ EPIC-ի գունավոր լուսանկարները ստացվում են 30 վայրկյան ինտերվալով արված կարմիր, կանաչ և կապույտ լուսանկարների միացումից: Այդ ժամանակահատվածում Լուսինը հասցնում է փոքր- ինչ տեղաշարժվել, ինչը թույլ չի տալիս ստեղծել կատարյալ գունային գամմա: